News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակի ինժերենային կորպուսը, որը պատասխանատու է ամերիկյան բանակի ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության համար, քննադատության է ենթարկվել 2023թ. օրացույցի համար, որտեղ շինարարական օբյեկտները լուսանկարված են «հսկայական» կատուների ֆոնին, տեղեկացրել է CNET-ը։

Պարբերականը նշել է, որ քննադատությունը վերաբերել է ֆոտոմոնտաժի ցածր որակին եւ լուսանկարների անորակ մշակմանը, ինչի հետեւանքով կատուները պատվարների եւ չորաբեռնանավերի վրա անբնական տեսք ունեն։

Օրացույցի հեղինակները քննադատության մեկնաբանություններում խոստացել են Photoshop-ի դասընթացների մասնակցել եւ հաջորդ տարի բարձրացնել կոլաժների որակը։

Սակայն, հրապարակման հեղինակների կարծիքով, պատկերների ավելի պրոֆեսիոնալ մշակումն օրացույցը կզրկի ոչ միայն «հիմար տառատեսակից» եւ «խեղաթյուրված համամասնությունից», այլեւ շարմից։

«Խնդրում ենք, ինժեներային կորպուսի զինվորական, որ պատրաստել ես այս օրացույցը, մի գնա ֆոտոշոփի դասերի։ Ապրիր հսկայական կատուների վերաբերյալ քո սեփական մոտեցմամբ եւ այդպիսի օրացույց պատրաստիր 2024թ.»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ