News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բլոկադան տնտեսական կաթվածահար իրավիճակներից է, երբ խաթարվում են տնտեսական բոլոր օրինաչափությունները, երբ կա պահանջարկ, սակայն չկա համապատասխան առաջարկ, երբ շուկայական զարգացած տնտեսությունում անհրաժեշտ է լինում օգտագործել բարտերային հարաբերություններ: Այս մասին Արցախի պետական համալսարանի ուսանողների «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով իր հոդվածում գրել է Արցախի պետհամալսարանի մագիստատուրայի 2-րդ կուրս ուսանող Ռաֆայելա Բաղդասարյանը:

Նա նաեւ նշել է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում:

Արցախի կառավարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից, ցավոք, սակայն իրավիճակը բարդանում է օրեցօր․բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների: Այս պահին ԱՀ գյուղնախարարությունը և գյուղաջակցության հիմնադրամը համակարգված աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի Հանրապետությունում պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը ժամանակին հավասարապես բաշխվի, հունվարի 20-ից գործում է տալոնային համակարգը: Դիզվառելիքի բացակայության պատճառով դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները:

 Եթե իրատեսական դիտարկենք հանրապետությունում առաջացած այսօրվա տնտեսական իրավիճակը, կարելի է հստակ նշել, որ գյուղատնտեսական արտադրանքների շուկայի առաջարկը 3/4-ով կրճատվել է՝ 1/4-ի մեջ մասնակի շարունակվում է ինչ-ինչ չափով պահպանվել կաթնամթերքի չափաբաժինը: Ուսումնասիրելով ԱՀ տնտեսությունը ժամանակագրական հաջորդականությամբ, կարող եմ նշել արցախյան առաջին պատերազմը, դրան նախորդած շրջափակումը, ապա և ապրիլյան քառորյան ու 2022-ի 44-օրյա պատերազմները իրենց դաժան հետքն են թողել ԱՀ տնտեսության վրա: Եվ չնայած վերջին 10 տարվա ընթացքում կարծես թե տնտեսական աճի ցուցանիշները բարձր էին, և նույնիսկ երկնիշ թվով ցուցանիշներ են գրանցվել, այնուամենայնիվ, զարգացող տնտեսությամբ երկիր լինելուց շատ հեռու է եղել Արցախը:

Առաջացած խնդիրների լուծման ուղիներից առավել նախընտրելի է դիտարկել զբաղվածության հիմնահարցը: Այսօր քան երբևէ ունենք աշխատաշուկայի օպտիմալ կառավարման խնդիրը: Ներկայումս Արցախում մոտ 4100 աշխատող կորցրել են իրենց ընթացիկ աշխատատեղերը(օրինակ՝ պարենային խանութների աշխատակիցներ, միջպետական երթևեկություն իրականացնող վարորդներ և այլն), հետևաբար անհրաժեշտ է օգտագործել կարճաժամկետ վերապրոֆիլավորման սոցիալական ծրագրեր։ Հաշվի առնելով, որ այս պահին էլ բավականին զարգացած է հեռավար աշխատուժի շուկան, օրինակ՝ նպատակահարմար է պետական մակարդակով ստեղծել հարթակ՝ միավորելով օտար լեզուների տիրապետող մասնագետների՝ օնլայն պարապմունքներ, դասընթացներ, թարգմանչական գործ, սոցիալական ցանցերում գովազդային ծառայություններ իրականացնելու համար:

Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ գյուղի և գյուղաջակցության հիմնադրամի կողմից իրականացվել են ենթարկվել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքներն են սուբսիդավորվել, տնկիներ ու մի շարք բուսաբուծական ապրանքներ են տրամադրվել և այլն։:

Բուսաբուծության ոլորտում այդ ծրագրերի շարքին է դասվում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որը երկակի էֆեկտիվություն ունի, այն լուծում է զբաղվածության և պարենային ինքնաբավության խնդիրները: Հողատարածքների, արոտավայրերի, վարելահողերի բարելավման ծրագիր ևս ֆինանսավորվում է: Եթե նախկինում շեշտը դրվում էր ավելի խոշոր հողատարածքների վրա, ապա հիմա օգտագործվում են նաև փոքր մակերեսով հողատարածքները:

Ապաշրջափակումից հետո և հենց հիմա էլ առաջին քայլը պետք է լինի վերոհիշյալ ծրագրերի շահառուների կողմից օգտագործված միջոցների մոնիթորինգը, քանի որ այսօրվա գյուղատնտեսական ապրանքների շուկայի առաջարկը բավականին ցածր է: Խնդիրների բացահայտում պետք է կատարվի, թե ինչու նախատեսված արդյունքներին չենք հասել: Միաժամանակ գյուղաջակցության համապատասխան դասընթացներ պետք է իրականացվեն տնտեսվարողների շրջանակում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ