News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ստորագրել է օրենք երկրի նախկին նախագահի, իր հոր՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անձեռնմխելիության մասին։

«Թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդի մասին» օրենքի համաձայն՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ նրա ընտանիքի անդամներն ունեն անձեռնմխելիության իրավունք, նրա սեփականությունն ու ընտանիքի գույքը նույնպես դառնում են անձեռնմխելի։

Նա նաեւ ստացել է պետական պաշտպանության իրավունք, եւ պետությունը պարտավոր է ապահովել նրան անհրաժեշտ ամեն ինչով՝ բնակարանով, մեքենայով, կապով, բժշկական ծառայություններով եւ այլն։

Թուրքմեն ժողովրդի առաջնորդը ղեկավարել է նաեւ ժողովրդական իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Հալք մասլահաթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ