News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով չդիմել ՍԴ, քանի որ նրանք վերադարձել են խորհրդարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այսօր այդ հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել, քանի որ նախորդը, որը պետք է կայանար հունվարի 13-ին, հետաձգվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։

«Բացակայությունների թույլատրելի սահմանն անցել են, բայց քանի որ վերադարձել են ԱԺ, մենք այս անգամ բան չենք անի` որպես քայլ ընդառաջ»,– նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք` դեռ հունվարի 13-ին ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ որոշել են չդիմել ՍԴ, սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նիստն այնուամենայնիվ պետք է կայանար։ Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում` անկախ նրա ներկայությունից։

Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության
Հիմա էլ, ահա, «Գոյ» թատրոնի ետևից են ընկել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով
Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս...
«Փաստ». Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ
Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի...
«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը  դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ....
Ամենաշատ