News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներմուծումը կսկսվի 2012-ի առաջին քառորդում: Այդ մասին, սեպտեմբերի 14-ին, լրագրողների հայտնել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ով ավելի վաղ խորհրդարանում ներկայացրել է «ID քարտերի մասին» նախագիծը:

Հիշեցնենք, որ կենսաչափական անձնագրերի համակարգի ներմուծումը եւ անձնագրային էլեկտրոնային քարտերի պատրաստումը կիրականցնի PWPW լեհական կազմակերպությունը, որն ընտրվել է 2011 թ. ապրիլին անցկացված մրցույթում:

Պայմանագրի նախագծով, 2012-2016 թթ. ընթացքում բաց է թողնվելու 304 հազար անձնագիր եւ 1 միլիոն ID քարտ` 16,9 միլիոն եվրոյի չափով: PWPW-ի հետ պայմանագրի նախագիծը պետք է հաստատվի ու կնքվի Հայաստանի ոստիկանության եւ EKENG ՓԲԸ-ի միջեւ, որը վերահսկում է Հայաստանում «էլեկտրոնային կառավարության» ներմուծումը: ID քարտերը օգտագործվելու են Հայաստանի ներսում, իսկ անձնագրերը` արտասահմանյան այցերի ժամանակ անձի որոշման համար:

Նախագծի համաձայն, ID քարտը, որի գործունեության ժամկետը կազմելու է 10 տարի, կազմվելու է հայերեն եւ անգլերեն լեզուներով եւ պարունակելու է գրեթե նույն տեղեկությունը, ինչը որ անձնագիրը. անուն, ազգանունը, (հայկական մասում լինելու է նաեւ հայրանունը), ծննդյան ամիս-ամսաթիվը, սեռը, իսկ քաղաքացու ցանկության դեպքում նաեւ ազգությունն եւ արյան խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ