
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
«Նման բան չկա»,- նշեց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԱԺ նախագահին։
Արմեն Չարչյանն այս տեղեկությունը չմեկնաբանեց․ «Ես որեւէ տեղեկություն չունեմ այդ առնչությամբ, դրա համար որեւէ լրատվամիջոցի չեմ կարող մեկնաբանել»։
Նշենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: