News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախ և առաջ, ես սկսել եմ իմ բիզնեսը 1991 թվականին ամերիկյան ներդրողների 35,000 դոլարով՝ կառուցելով տարածաշրջանի լավագույն ներդրումային բանկը և Ռուսաստան բերելով բազմաթիվ ներդրողների և խոշորագույն ընկերությունների: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու լինելով մարդ, որը մեկ մլրդ դոլար է վաստակել Ռուսաստանում, եւ մտերիմ է Պուտինի հետ, հրաժարվեց ՌԴ քաղաացիությունից եւ այսօր Ղարաբաղում է:

«Ես բիզնեսով եմ զբաղվել Անգլիայում, ԱՄՆ-ում։ Ես տարբեր ընկերությունների խորհրդի անդամ եմ 30  երկրներում, բարեգործական և սոցիալական ծրագրեր եմ իրականացրելշատ վայրերում։ Ուստի կարծում եմ՝ Ձեր եզրակացությունը Վլադիմիր Պուտինի հետ իմ մտերմության մասին ճիշտ չէ, քանի որ ես աշխատել եմ իշխանության մաս կազմող և մասնավոր հատվածում աշխատող շատ մարդկանց  հետ շատ տարբեր երկրներում»,-ասել է նա:

BBC-ի թղթակիցը նաեւ հարցրել է. «OCCRP-ը և Նավալնի հակակոռուպցիոն հիմնադրամը երկուսն էլ մեղադրել են Ձեզ, այսպես ասենք, նախկինում կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ: Ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել որևէ բանի համար, այդուհանդերձ, կան պնդումներ, թե Դուք եղել եք օլիգարխիկ համակարգի մաս, որը վերահսկել է Վլադիմիր Պուտինը, և դա մասամբ բացատրում է Ձեր մեծ հարստությունը»:

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշել է. «Տեսեք, 4 տարի առաջ այս հրապարակումը եղավ, և ես չորս տարի շարունակել եմ մնալ և պաշտոնավարել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը հաստատում է, որ ճշմարտությունն իմացող մարդիկ, ինձ անձամբ ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչ են նշանակում  առանց որևէ ապացույցի այդ բոլոր պնդումները, որովհետև ոչ մի իրավական գործ ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել:

Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին և իմ այլ գործընկերների և ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում, ինչպես օրինակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն և շատ այլ մարդիկ, որոնց ես պատիվ  եմ ունեցել ճանաչելու և նրանց հետ աշխատելու: Եվ դա է պատճառը, որ ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ, պետք է ասեմ, որ այդ պնդումները պարզապես հրապարակում էին առանց որևէ ապացույցի, և երկրորդը, որ այն ֆինանսական հաստատությունը, որը ես ղեկավարում էի այն ժամանակ, տրիլիոն դոլարների շրջանառություն ուներ իր հարյուր հազարավոր հաճախորդների հետ, և մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ բան անելու համար նման էր J.P. Morgan-ին կամ Սիթի բանկին մեղադրելուն։ Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է, և Դուք  ևս կրկնում եք  այս տեղեկությունը»:

Ինչ վերաբերում է Բաքվի պնդումներին,թ ե Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում և նախագահը նախապատրաստում է, որ Լեռնային Ղարաբաղում լիակատար պատասխանատվություն ստանձնի, Արցախի պետնախարարը պատասխանել է. «Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի և այս աղետի շուրջ, և եթե Դուք տրվեք այս շահարկումներին, հատկապես ադրբեջանական կողմից տարվող, մենք կարող ենք անվերջ խոսել։ Ես կնախընտրեմ խոսել այն մասին, թե ինչպես է 120,000 մարդ գոյատևում այս սարսափելի ժամանակաշրջանում  քաղաքական կողմի կամ «էկոակտիվիստների» ճնշման տակ։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ստուգել, թե վերջին 30 տարիների ընթացքում բնապահպանական քանի՞ բողոք է եղել Ադրբեջանում, և քանի՞ անգամ է Ալիևի ավտորիտար վարչակարգը թույլ տվել, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները որևէ ընդդիմադիր խոսք ասեն իր դեմ։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որն իսկապես զարմացնում է ինձ, Դուք չեք շոշափում այն, թե ինչ է կատարվում հիմա այստեղ և ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ