News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան «չի կանգնի ճանապարհին», եթե Լեհաստանը կամ այլ դաշնակիցներ դիմեն Ուկրաինա գերմանական Leopard տանկեր ուղարկելու թույլտվության համար, հայտարարել է արտգործնախարար Անալենա Բերբոքը, գրում է Politico-ն։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Լեհաստանը պատրաստ է Կիեւին Leopard տանկեր մատակարարել, ինչի համար կպահանջվի Գերմանիայի հավանությունը։ Մորավեցկին նույնիսկ նշել էր, որ Վարշավան պատրաստ է ուղարկել այդ տանկերն առանց Բեռլինի համաձայնության։

Սակայն Բերբոքն ընդգծել է, որ Լեհաստանը «դեռ մեզանից չի խնդրել» նման թույլտվություն։ «Եթե մեզ խնդրեին, մենք չէինք խանգարի»,- հավելել է նա։

Կիրակի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խուսափել է տանկերի մատակարարման հարցին հստակ պատասխան տալուց՝ փոխարենը ընդգծելով, որ Բեռլինը երբեք չի դադարել աջակցել Ուկրաինային զենքի մատակարարման հարցում եւ որոշումներ է կայացրել՝ համագործակցելով իր դաշնակիցների հետ։

Մորավեցկին կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «փոքր կոալիցիա» ստեղծել՝ առանց Գերմանիայի մասնակցության Ուկրաինա տանկեր ուղարկելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ղրիմում ռուսաստանյան ռազմական օդանավակայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել
Ջանկոյ-Թեոդոսիա ավտոճանապարհի Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, կազմակերպվել է շրջանցիկ ճանապարհ
Ամենաշատ