News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը  Ռուսաստանի դեմ գործնականորեն իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ այս պատերազմն այլեւս հիբրիդային չէ, այլ գրեթե իրական, որը Արեւմուտքը երկար ժամանակ  նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ՝ ձգտելով ոչնչացնել ռուսական ամեն ինչ՝ լեզվից մինչեւ մշակույթ, որը դարեր շարունակ եղել է Ուկրաինայում եւ արգելելով մարդկանց խոսել իրենց մայրենի լեզվով»,- պարզաբանել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձեռնպահ մնում դրանցից, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։

Ինչպես հիշեցրել է Լավրովը, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ Սպիտակ տան ներկայացուցիչները բացահայտ հայտարարում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է բանակցություններ սկսելը, այլ «այս իրավիճակում անհրաժեշտ է ավելին նվաճել»։

Նրա խոսքով, այլ երկրներին սպառնալով, որպեսզի նրանք չաշխատեն Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ն արդեն անցնում է բոլոր կարմիր գծերը։ «Այն ճնշումը, որը ԱՄՆ-ն գործադրում է աֆրիկյան երկրների վրա, դա ոչ միայն նրանց, այլեւ ասիական, լատինաամերիկյան երկրների վրա է ազդում, նրանք անընդհատ հրապարակավ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ համագործակցողները կզղջան դրա համար, սպառնում են մեծ պետություններին, որոնք հազարամյա քաղաքակրթություններ են... Սպառնալով եւ ճնշում գործադրելով՝ ԱՄՆ-ն եւ բրիտանացիները նույնպես, անցնում են բոլոր կարմիր գծերը»,- ասել է  նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ժամանել է Բախմուտի մերձակայք
Նա լսել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակի եւ ռազմական գործողությունների ընթացքի...
Ռուսաստանը եւ Բելառուսը չեն փլուզվել եւ չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով․ Լուկաշենկո
Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական ​․․․
Լիտվայում ընդունել են օրինագիծ, որով արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին
Լիտվայի Սեյմն ընդունել է օրինագիծ, որով ժամանակավորապես արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին...
Սթոլտենբերգը զգուշացրել է Չինաստանին Ռուսաստանին մահասփյուռ զենք տրամադրելու վերաբերյալ
Սթոլտենբերգը զգուշացրել է Չինաստանին...
ԱՄՆ-ն իր անօդաչուները տեղափոխել է Ղրիմից հեռու. CNN
Նահանգները ջանում է խուսափել միջադեպերից...
Սեւծովյան նավատորմը հետ է մղել ծովային անօդաչուների գրոհը. Սեւաստոպոլի նահանգապետ
Ծովային դրոնները ոչնչացվել են...
Ամենաշատ