News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել դատավոր Հովհաննես Մելքոնյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ից:

Ըստ ԲԴԽ-ի՝ դատավորը մեկ տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չէր կայացրել։

Նշենք, որ Խորհրդին նման միջնորդություն է ներկայացրել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, այն ԲԴԽ-ում ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ միջնորդությունը հիմնված է պարզ տեղեկությունների վրա, խոսքը վերաբերում է ժամկետային խախտումներին։

«Վարույթի առիթ է հանդիսացել փաստաբան քաղաքացու հաղորդումը, որտեղ վերջինս վկայակոչել է մի շարք տեղեկություններ, որոնք վերաբերում են հաշտարարի կողմից կայացված դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ իր դիմումին, որի վերաբերյալ փաստաբանը տևական ժամանակ տեղեկություն չի ունեցել»,- ասել է Շահնազարյանը։

Տպել
Ամենաշատ