News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

1 տրլն դոլար արժողությամբ մետաղադրամի թողարկումը չի կարելի դեֆոլտից խուսափելու իրական միջոց համարել, վստահ է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, գրում է The Wall Street Journal-ը։

Նրա խոսքով, եթե նույնիսկ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նման քայլի որոշում կայացնի, ծրագիրը դժվար թե հավանության արժանանա Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության կողմից, որն իրականացնում է ԱՄՆ կենտրոնական բանկի գործառույթները։

Հունվարի 19-ին Յելենը Կոնգրեսին հայտնել է, որ ԱՄՆ պետական պարտքի ընդհանուր գումարը հասել է օրենքով սահմանված առավելագույնին, եւ իր գերատեսչությունը կորցրել է պարտատոմսերի թողարկման միջոցով լրացուցիչ փոխառություններ ներգրավելու հնարավորությունը: Պետական պարտքի վերին շեմի հերթական աճի համար, որը 2021 թվականի դեկտեմբերին սահմանվել է 31,381 տրիլիոն դոլար, պահանջվում է Կոնգրեսի համաձայնությունը, սակայն այնպիսի պայմաններում, երբ Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները, նման թույլտվություն ստանալը կարող է խնդրահարույց լինել: Այս պայմաններում ֆինանսների նախարարության կողմից աննախադեպ հսկայական արժեքով մեկ մետաղադրամ թողարկելու գաղափարը նոր ժողովրդականություն է ձեռք բերել։ Նման մետաղադրամ փոխանցելով Fed-ին՝ ֆինանսների նախարարությունը, այսպես ասած, կփակի պարտքի մի մասը եւ կկարողանա նոր վարկեր տրամադրել՝ առանց վերին շեմը բարձրացնելու, հայտնում է РБК-ն։

Սակայն Յելենը, որն ինքը նախկինում (2014-2018 թվականներին) նախագահել է ԴՊՀ-ն եւ պարբերաբար հանդիպումներ է ունեցել կարգավորիչի ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելի հետ, կարծում է, որ ԴՊՀ-ն պարզապես չի ընդունի 1 տրլն դոլարանոց մետաղադրամ: «Ոչ մի կերպ չի կարելի ընդունել, որ ԴՊՀ-ն ինչ-որ բան կանի, եւ հատկապես, երբ խոսքը վերաբերում է նման հնարքի: ԴՊՀ-ն պարտավոր չէ ընդունել այն: Նրանք իրենք են որոշում՝ ինչ անել»,- WSJ-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։

ԱՄՆ-ում գործող օրենքները ֆիննախիի որոշմամբ կարգավորում են սովորական (այդ թվում՝ ոսկե) մետաղադրամների հատումը, դրանց անվանական արժեքը չի կարող գերազանցել 50 դոլարը։ Սակայն, ֆինանսների նախարարությանը թույլատրվում է թողարկել ցանկացած անվանական արժեքի պլատինե մետաղադրամներ, այս հաշվի վրա սահմանափակումներ չկան։ Առաջին տարին չէ, որ այս սողանցքն առաջարկվում է օգտագործել որպես դեֆոլտի կանխարգելման միջոց, եթե հնարավոր չլինի պայմանավորվել ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի եւս մեկ բարձրացման շուրջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ