News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Այս իշխանությունն ամեն օր ու ամեն ժամ ցույց է տալիս իր ոչ միայն անկարողությունը, այլեւ հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության անվտանգության վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանի ողբերգական ելքով հրդեհից հանրության ուշադրությունը շեղելու, նաեւ Լաչինի միջանցքի փակ լինելու եւ ՀՀ իշխանության կողմից Արցախի անվտանգության հանձնառությունը չկատարելու համատեքստում փորձ է արվում շեղել ուշադրությունը` առաջ քաշելով ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացներ:

«Հայրենիքի համար նվիրաբերված մարդկանց վարկաբեկման քաղաքականությունը շարունակվում է: Ակնհայտ է, որ սրա հիմքում քաղաքական շարժառիթն է: Իրենք հերոսներին ոչնչացնելով փորձում են ցույց տալ, որ հերոսներն իրենք են: Իսկ իրենց հերոսություն ավարտվում է հայրենիքը հանձնելով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ