News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիան գտնվում է սոցիալական դիսֆունկցիայի «եզրին»՝ ծնելիության անկման պատճառով, նախազգուշացրել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, հայտնում է Nikkei Asia-ն։

«Անդրադառնալով մեր երկրի տնտեսության եւ հասարակության կայունությանն ու ներառականությանը՝ մենք երեխաների դաստիարակության հարցում աջակցությունը ամենակարեւոր քաղաքականությունն ենք համարում»,- ասել է Կիսիդան:

Նշենք, որ նորածինների թիվը երկրում անցած տարի դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ իջել է 800 000-ից: Ճապոնիայի ընդհանուր բնակչությունը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 124,77 միլիոն, ինչը 0,43 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ, ընդ որում՝ 29 տոկոսը կազմել են 65 եւ ավելի տարեկան, իսկ 11,6 տոկոսը՝ մինչեւ 14 տարեկան մարդիկ:

Ինչպես ասիական այլ երկրներում, օրինակ՝ Հարավային Կորեայում, ծնունդների ցածր թիվը նշանակում է, որ Ճապոնիայի աշխատուժը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կրճատվել՝ ճնշում գործադրելով սոցիալական ապահովության համակարգի վրա, որը պետք է աջակցի ծերացող բնակչությանը:

Կիսիդան ասել է, որ մինչեւ հունիս կներկայացնի ապագայում երեխաների խնամքի բյուջեն կրկնապատկելու ծրագիր։

«Ես կցանկանայի աննախադեպ հակաքայլեր ձեռնարկել ծնելիության անկումը [կասեցնելու] համար, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել երեխայի դաստիարակությանը՝ անկախ տարիքից եւ սեռից»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը «ուշադրությամբ» կլսի ծնողների, երիտասարդների եւ երեխաների խնամքի ծառայություններ մատուցողների ձայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ