News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Իսրայելը սկսել են դաշնակիցների «առավել կարեւոր համատեղ զորավարժություններ», որին մասնակցում են հազարավոր զինվորներ, մեկ տասնյակ նավեր եւ 142 ինքնաթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով ռմբակոծիչներ, հաղորդում է Reuters-ը:

Juniper Oak զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ ուրբաթ, կոչված են ցույց տալու եւ խորացնելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական ուժերի միջեւ ինտեգրումը, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։ Դրանք անցկացվում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված աճող լարվածության ժամանակ:

Թեեւ զորավարժությունները, հավանաբար, կառաջացնեն Թեհրանի հետաքրքրությունը, ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ զորավարժությունների ընթացքում իրանական թիրախների մոդելներ չեն լինի, եւ դրանք ուղղված չեն որեւէ կոնկրետ հակառակորդի:

Զորավարժությունները ներառում են մարտական հրաձգություններ, դրանց կմասնակցեն 6400 ամերիկացի զինծառայողներ, որոնցից շատերը կլինեն ամերիկյան USS George H.W. ավիակրի վրա։ Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելում մոտ 450 զինվորական կա։

Բացի B-52 ռմբակոծիչներից, կներգրավվեն F-35, F-15, F-16 եւ F-18 կործանիչներ։ Զորավարժությունները կանցկացվեն մեծ հեռավորությունների վրա՝ ցամաքային, ծովային, օդային եւ տիեզերական տարածություններում, ասել է պաշտոնյան։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսրայելի անվտանգությանը Ամերիկայի նվիրվածությունն «անդրդվելի է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ