News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։

«Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության եւ պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձեւավորելը եւ բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստելու համար:

EUMA-ի նախնական մանդատը կլինի երկու տարով, իսկ օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS Քաղաքացիական պլանավորման եւ իրականացման կառավարիչ տնօրենը: Առաջիկայում դաշտային գործողությունների համար պատասխանատու առաքելության ղեկավար կնշանակվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ