News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հասարակությունը «շատ սեքսիստական է մնում բոլոր ոլորտներում», ասվում է Կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության հարցերով բարձրագույն խորհրդի տարեկան զեկույցում, հայտնում է AP-ն։

Խորհուրդը կոչ է արել ազգային «արտակարգ իրավիճակների ծրագիր» մշակել՝ պայքարելու համար այն բանի դեմ, ինչը նա կանանց նկատմամբ սեքսիզմի «զանգվածային, բռնի եւ երբեմն մահացու հետեւանքներ» է անվանել:

Խորհրդի պատվերով անցկացված հարցման ժամանակ կանանց մեկ երրորդը հայտնել է, որ զուգընկերները ստիպել են իրենց սեռական հարաբերություններ ունենալ, որոնք իրենք չեն ցանկացել: Խորհրդի տվյալներով՝ հարցված կանանցից յուրաքանչյուր յոթերորդն ասել է, որ տղամարդիկ իրենց ստիպել են սեքսով զբաղվել, նույնքանն էլ ասել է, որ զուգընկերներն իրենց ծեծել են։

Խորհրդի նախագահ Սիլվի Պիեռ-Բրոսոլետն առանձնահատուկ մտահոգություն է հայտնել սեքսիզմի վերաբերյալ երիտասարդ տղամարդկանց շրջանում, որոնք «լողում են սոցիալական ցանցերում, թվային տեխնոլոգիաներում եւ պոռնոգրաֆիայում»: Նա ասել է, որ սեքսիզմի դեմ պետք է «պայքարել շատ վաղ տարիքից»։ Խորհուրդն իր եզրակացությունները չորեքշաբթի օրը կներկայացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հավելել է նա։

10 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը, որն առաջարկել է խորհուրդը, ներառել է առցանց բովանդակության ավելի խիստ կանոնակարգման կոչ: Մյուս առաջարկները ներառել են աշխատավայրում սեքսիզմի դեմ պարտադիր ուսուցման եւ գովազդի արգելք, որում ենթադրվել է, որ որոշ մանկական խաղալիքներ նախատեսված են տղաների համար, իսկ մյուսները՝ աղջիկների:

Ֆրանսիան զգալի առաջընթաց է գրանցել որոշ ոլորտներում։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը երկրորդ կինն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ խորհրդարանի ստորին պալատում նույնպես հունիսից առաջին անգամ կին է նախագահում՝ Յաել Բրաուն-Պիվեն:

Մակրոնի կառավարությունը նաեւ ավելացրել է ոստիկանական ռեսուրսները ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար եւ 25 տարեկանից ցածր բոլոր կանանց անվճար հակաբեղմնավորիչներ է առաջարկել:

Այնուամենայնիվ, խորհուրդը Ֆրանսիայում կանանց համար ընդհանուր իրավիճակը որակել է որպես «տագնապալի»: «Ֆրանսիայում սեքսիզմը չի նահանջում»,- ասվում է զեկույցում։ «Ընդհակառակը, դրա ամենադաժան դրսեւորումներից մի քանիսը գնալով խորանում են, եւ ամենաշատը երիտասարդ սերունդներն են տուժում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ