News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 23-ին փակել են Աշտարակի խճուղին: Նրանք պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն են, որոնք պահանջում են միացնել շենքի հոսանքը:

«Երեք օր է՝ լույսն անջատած է, տարածքում 200 բնակիչ է ապրում՝ ազատամարտիկներ: Տուն չունեցող մարդիկ են, եկել ենք, բնակություն ենք հաստատել, ՊՆ-ի շենքը քանդվում էր, վերանորոգել ենք: Ասում են՝ շենքը տվել են ՊԵԿ-ին, հիմա էլ լույսն անջատել են: Հիմա դվիժոկ ենք բերել: Մանկահասակ երեխաներ կան: Մենք պահանջում ենք, որ լույսը միացնեն: Եթե մեկ ժամում լույսը չեղավ, նորից ենք դուրս գալու, կրկնվելու է նույնը: Մեզ չեն կարող ահաբեկել»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ մարդիկ կան, որ 2018-ից բնակվում են այս լքված շենքում, ոմանք ամիսներ առաջ են տեղափոխվել այստեղ: Նրնք կոտրված ապակիների փոխարեն ցելոֆան են կպցրել վառարան են դրել եւ այդպես ապրում են:

«Մենք չենք ասում՝ եկեք սարքեք, մենք մեր ուժերով սարքում ենք ապրում ենք, բայց լույսն են անջատել: Մենք էլ ստիպված ենք եղել ճանապարհը փակել: Հանկարծ մեր միջի գազանին չարթնացնեք, բոլորն էլ էստեղ գազան տղերք են: Թող ՊԵԿ-ին ուրիշ տեղ հող տան, էնտեղ իրենց համար շենք կառուցեն: Այստեղ մարդիկ անտուն են»,-ասաց բնակիչներից մեկը:

Հարցին, թե արդյոք իրենք հոսանքի համար վճարում են, քաղաքացիները բացասական պատասխան տվեցին. «Մենք առաջարկել ենք՝ դրեք հաշվիչներ, դառնանք բաժանորդ, վճարենք հոսանքի համար»:

Որոշ ժ-ամանակ անց, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում:

Տպել
Ամենաշատ