News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում հերթական սկանդալն է ծագել ԱԳՆ նախկին ղեկավար եւ երկրի պաշտպանության նախկին նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունից հետո այն մասին, թե Լեհաստանի իշխանությունները պատերազմի սկսվելուց անմիջապես հետո դիտարկել են Ուկրաինայի բաժանմանը մասնակցելու հնարավորությունը։

«Կարծում եմ՝ պատերազմի առաջին 10 օրերին նրանք տատանումների պահ են ունեցել, երբ մենք չգիտեինք, թե ամեն ինչ ինչպես կընթանա, եւ գուցե Ուկրաինան անկում ապրի։ Եթե չլիներ Զելենսկու հերոսությունը եւ Արեւմուտքի օգնությունը, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել»,- Radio Zet-ին ասել է լեհական դիվանագիտության նախկին ղեկավարը։

Նրա հայտարարությանը վրդովված արձագանքել են լեհական իշխանությունները, որոնք շտապել են խստորեն հերքել այդ ենթադրությունը։

Վարչապետ Մատեուշ Մորավեցկին համարել է, որ Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունը «ոչնչով չի տարբերվում ռուսական քարոզչությունից»։ «Նախկին արտգործնախարարը պետք է կշռադատի իր խոսքերը։ Ակնկալում եմ, որ այս ամոթալի հայտարարությունները հետ կվերցվեն։ Կոչ եմ անում ընդդիմությանը հրաժարվել Ռադոսլավ Սիկորսկու հայտարարություններից»,- Twitter-ում գրել է կառավարության ղեկավարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ