News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պղնձի գները երեքշաբթի օրը, երկուշաբթի օրվա ոչ մեծ էժանացումից հետո, բարձրանում են, այն դեպքում, երբ շուկայում ԱՄՆ մոնետար քաղաքականության հանդեպ մոտեցման որոշ մեղմման գաղափարներ են հայտնվել, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,33 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,273 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,34 տոկոսով՝ 9 356 դոլար, ալյումինիումինը՝  1 տոկոսով՝ 2 636,5 դոլար, ցինկինը մնացել է ուրբաթ օրվա աճուրդների փակման մակարդակին՝ 3 420,5 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ