News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չունենք ԼՂ խնդիր, մենք ունենք Ադրբեջանի մեծ խնդիր. Լուծումն այն է, որ Ադրբեջանը ազատի Արցախը. Մալկիդիս
Հունաստանում եւ նաեւ Եվրոպայում տարբեր երկրների կոնգրեսականները, խորհրդարանների անդամները, գիտնականները, լրագրողները, որոնք որեւէ կապ...
Հայ–ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը այս երկուսուկես տարվա ընթացքում մեծացրել է Հայաստանի առաջ դրվող պահանջները...
ԱԳ փոխնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է…
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց  
Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն...
Ռուբեն Վարդանյանը հեռացավ Արցախի պետնախարարի պաշտոնից. Ադրբեջանը չբացեց Լաչինի միջանցքը. Զատուլին
Զատուլինը հիշեցրել է, որ այսպես կոչված բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո․․․
Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան
Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ...
Ամենաշատ