News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-նն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 26.7 մլն գործարք` 524.7 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  2.5 մլն գործարքով կամ 10.6%-ով, իսկ արժեքային` 133.7 մլրդ դրամով կամ 34.2%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 23-ին, կազմել է…
Կառավարությունը շփոթել էր Ձորակն ու Զորակը. Դրա պատճառով սուբվենցիոն ծրագրի իրագործումը հնարավոր չէ
Կառավարությունը Սուբվենցիոն ծրագրերի համար եւս 1,45 մլրդ դրամ հատկացրեց...
Գյումրիի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի համար հատկացվեց 943,6 մլն դրամ
904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում»…
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ
ՊԵԿ-ում ՀՄԿ փորձագետների հետ համատեղ անցկացվել է աշխատաժողով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ