News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Եվրամիության Խորհրդի՝ Հայաստան ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին որոշումը։ Այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին նոր առաքելություն կազմակերպելու ԵՄ-ի որոշման հետ։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն նախկինի պես ամուր դիրքորոշում ունի նման գործունեության հանդեպ, ներառյալ սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմ հիմքով, եւ այդ գործունեությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացին վնաս հասցնելու նպատակով»,- նշվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Հայաստանում ԵՄ-ի առաքելության ծավալումը պետք է  ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի լեգիտիմ շահերը, իրականացվի այնպես, որպեսզի չխափանվի փոխադարձ վստահությունը։ Ադրբեջանական կողմը սպասում է, որ ԵՄ-ի առաքելության գործունեությունն սկսելու քննարկման գործընթացում առավելագույն զգուշություն կցուցաբերվի՝ անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելու համար»,- նշվել է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ Եվրամիության մոնիթորինգային գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեղակայմամբ՝ հետեւելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրին։ Ադրբեջանը համաձայնել է դրան՝ համարելով, որ այդ գործունեությունը կնպաստի կարգավորման գործընթացին»։

«Չնայած հստակ որոշված պարամետրերի եւ երկամսյա առաքելության նպատակների, որոնք համաձայնեցվել են բարձր մակարդակով, մոնիթորինգային առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով, ԵՄ-ի որոշ անդամ երկրների կանխակալ վերաբերմունքի պատճառով։ Դա, իր հերթին, անդրադարձել է ԵՄ-ում որոշումների ընդունման հավաստիության եւ թափանցիկության հանդեպ ընդհանուր վստահության վրա։ Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ներկայությունը համընկել է Հայաստանի՝ երեք ուղղություններով կարգավորման գործընթացին, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵՄ Խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վնասելու փորձերի սաստկացմանը։ Այսպիսով, ակնկալիքները, որ ԵՄ-ի առաքելությունն ավանդ կներդնի կարգավորման ծրագրի առաջմղման գործում, չեն արդարացել։ Հաշվի առնելով Եվրամիության շահագրգռությունը՝ շարունակել իր ներկայությունը Հայաստանում երկամսյա քաղաքացիական առաքելության ավարտից հետո, Ադրբեջանը ցուցաբերել է բարի կամք ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ընթացքում, ինչպես նաեւ հստակ մյուս կողմին է հասցրել իր դիրքորոշումը, ակնկալիքները եւ մտավախությունները։ Մի շարք խորհրդակցությունների ընթացքում, որոնք իրականացրել է Ադրբեջանը ԵՄ-ի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում, նշվել է այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում ԵՄ-ի մասնակցությունն առաքելության միջոցով պատրվակ չէ, որպեսզի Հայաստանը շեղվի ստանձնած պարտավորությունները կատարելուց։ ԵՄ-ի ներկայության օգտագործումն ընդդեմ երկխոսության արդեն գոյություն ունեցող մեխանիզմների՝ վտանգավոր է, եւ դրանից պետք է խուսափել»,- նշվել է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ առաքելության անհրաժեշտությունն առաջ է եկել անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական…
Իրանը իր ողջ ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսության միջոցով խնդիրներին լուծում տալու համար. Իրանի ԱԳ փոխնախարար
Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատման...
Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել. Իրանի ԱԳ փոխնախարար
Մրանք այլ հեռանկարներ են հետապնդում...
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակ են արձակել. Աբրահամյան
Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Ընդդիմությունը մեզ մեղադրում էր ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, հիմա Լավրովը քարտերը բացեց. Վիգեն Խաչատրյան
Ես չեմ կարող ասել, թե տեքստն ինչպիսին կլինի, բայց այնպիսին կլինի, որը չի խաթարի Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ