News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիան եւ Լատվիան որոշել են Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը նվազեցնել։ Տալլինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը պարտավոր է մինչեւ փետրվարի 7-ը լքել երկիրը։ Ավելի վաղ նման վերջնաժամկետ էր սահմանել Մոսկվան Էստոնիայի դեսպանի համար։ Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը՝ «ի նշան համերաշխության Էստոնիայի հետ»։

Էստոնիան Տալլինում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաեւից պահանջել է լքել երկիրը մինչեւ փետրվարի 7-ը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Էստոնիայի ԱԳ ղեկավար Ուրմաս Ռեյնսալուն։

Ռեյնսալուն նշել է, որ Էստոնիան ի գիտություն է ընդունում Էստոնիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունը ժամանակավոր պաշտոնատար անձի աստիճանի նվազեցնելու մասին Ռուսաստանի որոշումը՝ հիշեցնելով, որ Տալլինը չի հրաժարվում Մոսկվայի հետ հարաբերություններում հավասարության սկզբունքից։

«Սա նշանակում է, որ Տալլինում Ռուսաստանի դեսպանը կմեկնի Էստոնիայի դեսպանի հետ միաժամանակ»,- ասել է Էստոնիայի նախարարը։

Լատվիան նույնպես կնվազեցնի Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, Twitter-ում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսը։ Նա գրել է, որ նման որոշում է կայացվել Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող գործողությունների պատճառով եւ «ի նշան համերաշխության Էստոնիայի հետ»։ Որոշումը կգործի փետրվարի 24-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ