News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակում են ճիգերը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու հույսով։ Հերթական ջանքերը՝ գովազդի նպատակով, ձեռնարկել է այդ երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 26-րդ նիստում։

«Զանգեզուրի միջանցքը կունենա հատուկ նշանակություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,- ասել է Բայրամովը՝ դիմելով նիստի մասնակիցներին։ «Նախարարն ընդգծել է Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ուղղված միջոցների կարեւորությունը։ Միջոցառման մասնակիցները նաեւ տեղեկացվել են Միջին Ասիայով եւ Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների կարեւորության եւ այն կարեւոր աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի տարածաշրջանային եւ տարանցիկ միջանցքների   զարգացման համար։ Արտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ եռակողմ հարթակներ ստեղծելու մասին՝ նշված ուղղություններով համագործակցությունը խթանելու նպատակով։ Նա նաեւ նշել է  2022թ. հունիսին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բաքվի հռչակագրի ստորագրման եւ դրա հետ կապված՝ «Արեւելք-Արեւմուտք» Անդրկասպյան միջազգային միջանցքի զարգացման վերաբերյալ որոշումների մասին», ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են այս երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից այդքան ցանկալի «Զանգեզուրի միջանցքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի Սյունիքի մարզը։ Թեեւ հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, եթե նույնն անի Ադրբեջանը, Բաքվում շարունակում են պնդել «միջանցքի» մասին։

Երեւանը կտրուկ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտատարածքային միջանցքներ չեն լինելու։ Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են ընդհանրապես չհիշատակել Հայաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես. դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ. Վիգեն Խաչատրյանը՝ ՌԴ-ի մասին
Հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը....
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական…
Իրանը իր ողջ ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսության միջոցով խնդիրներին լուծում տալու համար. Իրանի ԱԳ փոխնախարար
Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատման...
Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել. Իրանի ԱԳ փոխնախարար
Մրանք այլ հեռանկարներ են հետապնդում...
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակ են արձակել. Աբրահամյան
Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը...
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր
Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ