News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64  զինծառայողի մահվան դեպք։

Մահվան  64 դեպքերի պատճառներն են՝

առողջական խնդիրներ՝ 17 դեպք,

 ավտովթար՝ 17 դեպք,

hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք,

ինքնասպանություն՝ 6 դեպք,

սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք

դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ),

զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,     

ականի պայթյուն՝ 1 դեպք։

2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով, 3 (5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել: 

Ըստ աշխարհագրական տարածվածության, նշենք, որ մահացության 64 դեպքից 54-ը (84 %) տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը (16 %)՝ ԱՀ/ԼՂ տարածքում (տե՛ս գծապատկեր 4):

2021 թվականին զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել։ 2021 թվականի համեմատ 2022 թ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 16 %-ով (12-ով)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը ՀՀ տարածքի ամբողջականության համար. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին
Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական…
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Փաշինյանը՝ Վոքիեին
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի…
Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան
Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների...
ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար  
Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում․․․
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ