News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաեւան իրեն թույլ է տվել դատողություններ անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ պահվածքի մասին։

Ելույթ ունենալով վեհաժողովի նիստում՝ Նուրուլլաեւան որոշել է արտահայտվել ու քննադատել Աննա Հակոբյանի մասնակցությունը Թեհրանում կայացած «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին»։

«Ինչպե՞ս նա կարող է արդարացնել իր մասնակցությունը քարոզչական արշավին, որին մասնակցել են ընդամենը 10 երկրների առաջին տիկիններ»,- հարց է հնչեցրել ադրբեջանցի պատվիրակը: Նրա խոսքով, «Իրանում այս միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը հակասում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ արեւմտյան երկրների միասնական դիրքորոշմանը»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հակադարձել է․ «Լսելով ժողովրդավարության գովաբանումը  մի երկրի ներկայացուցչից, որն աշխարհում ամենառեպրեսիվներից է, որի «ձեռքբերումները» արձանագրված են բոլոր միջազգային կազմակերպություններ զեկույցներում, մենք կարող ենք արձագանքել միայն ֆեյսփալմով [դեմքը ձեռքի ափով փակող ժեստով - խմբ.]»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ