News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաեւան ԵԽԽՎ ամբիոնից միտումնավոր սուտ է հնչեցրել՝ փորձելով խաբել վեհաժողովի պատվիրակներին։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին «Սեռական բռնությունը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Կոնուլ Նուրուլլաեւան հայտարարել էր, որ «Ադրբեջանը բազմիցս զգացել է սեռական բռնության բացասական ազդեցությունը հակամարտության ժամանակ»։ Կոնուլ Նուրուլլաեւան հայտարարել էր, որ «հազարավոր ադրբեջանցի կանայք դարձել են տարբեր տեսակի սեռական բռնությունների զոհեր ղարաբաղյան պատերազմի» եւ այլ հակամարտությունների ժամանակ։

Այսպիսով, ադրբեջանցի պատվիրակը փորձել է «չեզոքացնել» հայ կին զինվորների հրեշավոր սպանությունների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվությունը։

«2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը ցնցված էր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված սարսափելի տեսանյութերից։ Բոլոր գերեվարված կանանց մարմինները ենթարկվել են խոշտանգումների։ Այս տեսանյութերը տեսել են նաեւ այս կանանց երեխաները։ Այդ կանանց աճյունները այդպես էլ չեն հանձնվել հայկական կողմին»,- ի պատասխան ասել է  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մի քանի հայ կանայք խոշտանգումների են ենթարկվել եւ սպանվել ադրբեջանցի զինվորականների կողմից։ Այնուհետեւ ադրբեջանցի զինվորները անդամահատել եւ հրեշաբար այլանդակել են մարմինները, իսկ տեսանյութերը տեղադրել սոցիալական ցանցերում՝ հավաքելով հայրենակիցների խրախուսական մեկնաբանությունները։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների եւ ադրբեջանցի զինվորականների վայրագությունների վրա, որոնք նրանք կատարել են մեր մարտական ​​դիրքերում մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ», - ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ագրեսիայից օրեր անց Ջերմուկ քաղաքում օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։  Նա դեսպաններին առաջարկել էր ճեպազրույցից հետո դիտել տեսանյութը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը ՀՀ տարածքի ամբողջականության համար. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին
Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական…
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Փաշինյանը՝ Վոքիեին
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի…
Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան
Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների...
ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար  
Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում․․․
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ