News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

«Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից…
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ…
Ադրբեջանցիները հենց Հայաստանի սահմանի մոտ տեղադրելու են անցագրային կետ, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին. Նահապետյան
Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակել Արցախը, այլընտրանքային ճանապարհը, որ հայկական կողմը շատ ավելի վաղուց պետք է պատրաստեր…
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն քննարկել Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու հարցը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ․․․
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը…
Ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. աշխատանքը դադարեցվել է
Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի…
Ամենաշատ