News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան առաջին անգամ ակնարկել է, որ կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չսպասելով Շվեդիային այն բանից հետո, երբ նրա հարեւանը բախվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հերթական դիմադրությանը, հաղորդում է Bloomberg-ը:

Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի ընտրած ուղին, իրականացման դեպքում, կնշանակի զգալի տեղաշարժ Ֆինլանդիայի քաղաքականության մեջ, այն բանից հետո, երբ մայիսին Հյուսիսային Եվրոպայի երկրները համատեղ հայտ ներկայացրեցին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը միանալու համար:

Դեռ պարզ չէ, թե Ֆինլանդիան որքանով կփոխի իր մոտեցումը։ Դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ երկու երկրները միաժամանակ միանան ՆԱՏՕ-ին՝ հաշվի առնելով անվտանգության նկատառումները, ասել է Հաավիստոն Հելսինկիում լրագրողների հետ զրույցում՝ մեղմելով նույն օրը ավելի վաղ արված մեկնաբանությունները, երբ հայտարարեց, որ Ֆինլանդիան կարող է ստիպված լինել պատրաստվել միայնակ գործելու համար:

«Համատեղ ճանապարհը դեպի ՆԱՏՕ դեռ հնարավոր է»,-ասել է Հաավիստոն՝ հավելելով, որ «ինչ-որ տեղ հոգու խորքում մենք դիտարկում ենք տարբերակներ, եթե երկիրը բախվի մշտական դիմադրության»։

Թուրքիան եւ Հունգարիան ՆԱՏՕ-ի 30 անդամներից միակն են, որոնք դեռ չեն վավերացրել հայտերը։ Նախօրեին Էրդողանը բացառել է Շվեդիայի հայտին աջակցելն այն բանից հետո, երբ ծայրահեղ աջամեջ շվեդ ակտիվիստն այրել է Ղուրանը Ստոկհոլմում։ Ի պատասխան նրա մեկնաբանությունների՝ ամերիկացի պաշտոնյաները կրկին հայտարարել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը իրենց աջակցության մասին։

Էրդողանի մեկնաբանությունները կասկածի նոր մակարդակ են առաջացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ, քանի որ Թուրքիայի առաջնորդը չի հստակեցրել, թե պատրաստ է արդյոք փոխել իր դիրքորոշումը: Քանի որ ընտրությունները նախատեսված են մայիսին, Էրդողանը ձգտում է ստանալ կրոնական պահպանողականների աջակցությունը։

Թուրքիան առաջարկել է գործընթացի սկզբում առանձին դիտարկել Ֆինլանդիայի հայտը, քանի որ Հելսինկիի հետ լուրջ խնդիրներ չի ունեցել, սակայն այդ գաղափարին դեմ են հանդես եկել Ինչպես Հյուսիսային Եվրոպայի երկրները, այնպես էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտարարել են երկու թուրք պաշտոնյաներ, որոնք խոսել են անանունության պայմանով:

Նրանց խոսքով՝ Թուրքիան մեծապես գոհ է Անկարայի հետ Հելսինկիի համագործակցությունից, ինչը կանդրադառնա Թուրքիայի որոշման վրա։     

Հաավիստոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի անդամակցությունը Ֆինլանդիայի թիկունքում մեծ տարածք կթողնի դաշինքի սահմաններից դուրս, ինչը կարող է վտանգել մատակարարման ուղիները եւ ՆԱՏՕ-ի՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարողությունը՝ համաձայն 5-րդ հոդվածի։ Դա նաեւ կհանգեցնի որոշ ռազմական համագործակցության դադարեցման, որը տարիների ընթացքում զարգացել է երկու երկրների միջեւ:

«Պլան B չկա»,-հավելել է Հաավիստոն: «Այդ ճանապարհը հնարավոր չի համարվել, եւ դրա մի մասը կապված է նրա հետ, թե ինչպես պլանավորել մեր պաշտպանությունը։ Սկանդինավյան պաշտպանությունը շատ դժվար է կազմակերպել ՝ հաշվի առնելով մեր երկար արեւելյան սահմանը եւ հաշվի առնելով ամենավատ սցենարները, եւ Շվեդիան առանցքային դեր է խաղում, թե ինչպես ենք մենք կազմակերպում այդ պաշտպանությունը»,-նշել է նա։

Հունգարիան հայտարարել է, որ մտադիր է վավերացնել հայտերը հաջորդ ամիս։ Բուդապեշտի՝ հավանություն տալուց հետո, Թուրքիան կմնա ընդլայնման միակ հակառակորդը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ