News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանը պաշտոնապես թույլտվություն է խնդրել Գերմանիայից՝ Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու համար: Գերմանիայի պաշտոնատար անձինք dpa լրատվական գործակալությանը հաստատել են, որ ստացել են դիմումը եւ հայտարարել են, որ այն կդիտարկվի «արագ կարգով»:

Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի խանգարի Լեհաստանին տանկեր մատակարարել Կիեւին, հայտնում է AP-ն։

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նաեւ կոչ է արել Գերմանիային «Լեոպարդ-2 տանկերով միանալ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիային»՝ նկատի ունենալով վերջին ճնշումը Բեռլինի վրա՝ իր որոշ զրահամեքենաներ ուղարկելու համար։ «Սա մեր ընդհանուր գործն է, քանի որ մենք խոսում ենք ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին»,- գրել է Բլաշչակը Twitter-ում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել շուտափույթ նոր սպառազինություններ մատակարարել Ուկրաինային։ «Պատերազմի այս որոշիչ պահին մենք պետք է Ուկրաինային ավելի ծանր եւ առաջադեմ համակարգեր տրամադրենք, եւ մենք պետք է դա ավելի արագ անենք»,- ասել է նա երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ բանակցություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ