News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումների նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սիյարտոյի խոսքով՝ ռումինացիների, բուլղարացիների եւ սլովակների հետ Հունգարիան ԵՀ-ից առաջնահերթ կերպով պահանջել է ֆինանսական աջակցություն տրամադրել տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են ադրբեջանական գազի ավելացված քանակությունը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով անցնող երթուղու մեջ ներառելու համար:

Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը, խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նոր փոխկապակցիչների կառուցման եւ արդեն առկա կարողությունների մեծացման մասին է։

«Մենք ողջունում եւ հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ մինչեւ 2027 թվականը կրկնապատկել խողովակաշարերի թողունակությունը, որով նա կարող է գազ մատակարարել այստեղից Եվրոպա»,- ասել է Սիյարտոն:

Սեպտեմբերին թյուրքական պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ Սիյարտոն հայտարարել է, որ Ադրբեջանից Եվրոպա եկող գազի ծավալը մոտակա տարիներին կկրկնապատկվի՝ դա անվանելով եվրոպական էներգակիրների դիվերսիֆիկացման ամենաիրական հնարավորությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ