News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարոկկոյի օրենսդիրները կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների վերանայմանը՝ նրան մեղադրելով միջամտության մեջ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը թագավորությանը մամուլի ազատությունը հարգելու կոչ անող բանաձեւ է ընդունել, հայտնում է AFP-ն։

Նիստից հետո արված հայտարարության մեջ Մարոկկոյի օրենսդիրները եվրոպական բանաձեւն անվանել են «անընդունելի հարձակում թագավորության դատական ինստիտուտների ինքնիշխանության, արժանապատվության եւ անկախության վրա»: Նրանք ասել են, որ այդ քայլը «լուրջ վնաս է հասցրել իրենց միջեւ հիմնարար վստահությանը»:

Արդյունքում Մարոկկոյի խորհրդարանը «որոշել է վերանայել իր հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ եւ դրանք ներկայացնել ընդհանուր գնահատման համար»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռաչիդ Թալբի Ալամին: Այլ մանրամասներ նա չի հայտնել։

1996 թվականի համաձայնագրով Մարոկկոյի եւ Եվրամիության միջեւ սերտ տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ են հաստատվել, հատկապես գյուղատնտեսության եւ ձկնորսության ոլորտներում:

«Նրանց որոշումները մեզ չեն վախեցնի, եւ մենք չենք պատրաստվում փոխել մեր ուղին ու մոտեցումը»,- ասել է «Անկախների ազգային միավորման»՝ Մարոկկոյի իշխող կոալիցիայի ամենամեծ կուսակցության նախագահ Մուհամմեդ Գիաթը:

Ստրասբուրգում եվրոպացի օրենսդիրները Մարոկկոյին կոչ են արել «հարգել խոսքի եւ լրատվամիջոցների ազատությունը» եւ «ձերբակալված լրագրողների համար արդար դատավարություն երաշխավորել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ