News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չհայտարարված այցով Հորդանան է այցելել՝ բանակցություններ վարելու թագավոր Աբդալլահի հետ, որն ընդգծել է Իսրայելի կողմից Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոն հարգելու անհրաժեշտությունը։

Իսրայելի ազգային անվտանգության ծայրահեղ աջ նախարար Իտամար Բեն-Գվիրն այս ամիս ուժեղացված հսկողության ներքո այցելել է Ալ-Աքսա մզկիթի տարածք, որին հրեաները երկրպագում են որպես Տաճարի լեռ: Այցը վրդովեցրել է պաղեստինցիներին եւ արաբական պետություններին: Համալիրը իսլամի երրորդ սրբավայրն է՝ Մեքքայից եւ Մեդինայից հետո, եւ հուդայականության ամենասուրբ վայրը:

Աբդալլահը Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը պետք է հարգի «Ալ Աքսա մզկիթի պատմական եւ իրավական ստատուս քվոն եւ չխախտի այն»։

Նրա խոսքով՝ բռնության դադարեցումը վճռական նշանակություն ունի վաղուց փակուղի մտած պաղեստինա-իսրայելական խաղաղության բանակցությունները վերսկսելու համար:

Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, հատկապես Իսրայելի եւ Հորդանանի միջեւ ռազմավարական համագործակցությունը, անվտանգության եւ տնտեսական ոլորտներում համագործակցությունը:

Նեթանյահուի իշխանության վերադարձը մեծացրել է Հորդանանի մտավախությունը, որ ծայրահեղ աջ քաղաքականությունը, ներառյալ Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի արագացված կառուցումը, բռնության նոր ալիք կառաջացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ