News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, ըստ երեւույթին, հրաժարվում է Ուկրաինա M1 Abrams տանկեր ուղարկելու առարկությունից, եւ տանկերի մատակարարման մասին հայտարարությունը կարող է արվել արդեն այս շաբաթ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

Նրանց խոսքով՝ իրենց հայտնի չէ Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու ԱՄՆ-ի վերջնական որոշման մասին, ինչը կարող է խրախուսել Գերմանիային հետեւել նրա օրինակին:

Միացյալ Նահանգներն այս որոշումը կայացրել է օրեր անց այն բանից, երբ Վաշինգտոնը դեմ է հանդես եկել Abrams ուղարկելուն՝ չնայած Կիեւի պահանջներին եւ Բեռլինի վրա հանրային ճնշմանը՝ Կիեւ գերմանական արտադրության Leopard տանկեր ուղարկելու համար:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Abrams-ը դժվար է սպասարկել, ինչպես նաեւ դժվար է ուկրաինացիներին սովորեցնել, եւ այն աշխատում է ռեակտիվ վառելիքով, ինչը տանկը դարձնում է վատ ընտրություն պատերազմի այս փուլի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիան հրաժարվել է օգնել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների որոնման հարցում
Այդ պատճառով Դաշնային խորհուրդը ներկայումս REPO-ին պաշտոնապես միանալու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ Կոնգրեսը, հավանաբար, ապրիլի 16-ին կքվեարկի Ուկրաինային օգնություն հատկացնելու հարցը
Ջոնսոնը լրագրողներին հայտնել է, որ Սենատի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը ներկայիս տեսքով չի քվեարկվի
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
CNN. Ռուսաստանը փոխել է Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու մարտավարությունը
Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին․․․
Բելգիան և Նիդեռլանդները ականներ որոնող նավեր կտրամադրեն Կիևին
Նիդեռլանդներից և Բելգիայից Ուկրաինա տեղափոխելու համար պատրաստվում է ևս երեք նավ
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Ամենաշատ