News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես հասկանում եմ՝ ինչու ենք այսօր Ռուսաստանում տարակուսում, թե չի՞ հանգեցնի արդյոք Հայաստան Եվրամիության դիտորդներ ուղարկելը իրավիճակի բարդացման։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Մենք թշնամական, առճակատման հարաբերությունների մեջ ենք ԵՄ-ի հետ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Բայց ես, այնուամենայնիվ, այստեղ, ցուցաբերելով որոշակի ողջամիտ զսպվածություն, չշտապեցի նախապես խուճապի մատնվել այս կապակցությամբ։

Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ Հայաստանի նախաձեռնությամբ այդ դիտորդների հայտնվելը կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու եւ այդ ճնշման դեմ պայքարում ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ։

Սա հենց վկայությունն է այն բանի, որ Հայաստանում արեւմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը, ուզում են խաղալ, այդ առումով նրանք խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։

Հայկական խնդրի գոյության ողջ ընթացքում, դարեր շարունակ, բացի հայտարարություններից, արեւմտյան տերությունները ոչնչով հայերին չեն օգնել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որեւէ այլ պատերազմում։ Որովհետեւ հայտարարությունները շատ են եղել, խոստումները շատ են եղել, բայց գործողությունները շատ քիչ են եղել, եւ սրա արդյունքը հայտնի է՝ հայ ժողովրդի ողբերգությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ այլն, եւ այլն։

Բայց հավասար հեռավորություն ցույց տալու ինչ-որ մեկի ցանկությունը՝ հասկանալով այսօր մեր որոշակի կախվածությունը Թուրքիայի հետ լավ հարաբերություններից, որի նավահանգիստներով հոսում են հացահատիկի եւ այլ գետեր, օդանավակայաններով, որոնցով շարունակում ենք ելք ունենալ դեպի որոշ այլ գծեր, որոնք փակ են Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով։ Այդ ամենը կա»,- նշել է պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ