News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կազմում Եվրամիության անդամ չհանդիսացող երրորդ պետությունների ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել: Այս մասին ասվում է Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրոպական խորհրդի որոշման մեջ։

Նշվում է, որ «առանց ԵՄ-ի որոշումների կայացման ինքնավարությանը եւ նրա միասնական կազմակերպչական կառուցվածքին վնասելու, երրորդ պետությունները կարող են հրավիրվել՝ իրենց ներդրումն ունենալու առաքելության մեջ, պայմանով, որ նրանք կրեն իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը, ներառյալ աշխատավարձերը, բոլոր ռիսկերի ապահովագրությունը, օրապահիկի եւ դեպի Հայաստան ու Հայաստանից ուղեւորության ծախսերը, եւ իրենց ներդրումն ունենան առաքելության ընթացիկ ծախսերում՝ կախված հանգամանքներից»:

Հաղորդվում է, որ առաքելությունը կազմված է հիմնականում անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների կամ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից գործուղված աշխատակիցներից:

«Բացառիկ դեպքերում, պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, երբ անդամ պետություններից չկան որակավորված թեկնածուներ, պայմանագրային հիմունքներով կարող են երրորդ պետությունների քաղաքացիներ աշխատանքի ընդունվել՝ կախված հանգամանքներից»:

Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 միլիոն եվրո։

«EUMA-ի ռազմավարական նպատակն է օգնել նվազեցնել միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած եւ սահմանամերձ տարածքներում, նվազեցնել ռիսկերի մակարդակը նման շրջաններում ապրող բնակչության համար եւ դրանով իսկ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

Այդ նպատակով առաքելությունը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը այնպիսի ձեւերով, որոնք կպահպանեն նրա հեղինակությունը որպես անկողմնակալ մասնակից՝

ա) հսկողություն սովորական պարեկության եւ տեղեկացման միջոցով՝ տեղերում իրավիճակի եւ հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպի մասին՝ անվտանգության իրավիճակի մանրամասն իրազեկություն ապահովելու համար,

բ) հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը նպաստելը, մասնավորապես հատուկ պարեկության միջոցով տեղեկատվություն հավաքելով եւ զեկուցելով այն իրավիճակների մասին, երբ հակամարտության ուղղակի կամ անուղղակի հետեւանքների պատճառով մարդու կյանքը եւ հիմնարար իրավունքները սպառնալիքի տակ են,

գ) «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված իր գործունեության եւ տեղերում մշտական ու տեսանելի ներկայության միջոցով՝ նպաստելով Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության եւ, հնարավորինս այդ երկրների իշխանությունների միջեւ վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,- ասվում է որոշման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ