News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վստահություն առաջացնելու համար պաշտպանական ռազմական միությունը պահանջում է նրա անդամների ընդհանուր համոզվածություն այն հարցում, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակման դեպքում մյուս անդամները նրան վճռական աջակցություն կցուցաբերեն։ Ինչ այլ շահ էլ որ նրանք ունենան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների հետ՝ ակնհայտ է, որ Թուրքիան եւ Հունգարիան չեն կարող արդարացնել այդ ակնկալիքները։ Երկու երկրները պետք է հանվեն դաշինքից, գրել է Թոմ Ռոգանը Washington Examiner-ի իր հոդվածում։

«Չնայած (անդամության) ցանկացած դադարեցում կապված կլինի իրավաբանական դժվարությունների հետ՝ դա հնարավոր է։ Ավելին, անդամության դադարեցման գործողությունները կարող են ինքնին առաջ բերել զգալի փոփոխություններ Թուրքիայի եւ Հունգարիայի քաղաքականությունում։

Թուրքիայի անդամության դադարեցման ամենաանմիջական պատճառն այն է, որ այն խանգարում է Ֆինլանդիային եւ Շվեդիային մտնել ՆԱՏՕ։ Թուրքիան կանգնեցրել է համապատասխան բանակցությունները՝ ի պատասխան շվեդական բողոքների, որոնց ընթացքում այրվել են Ղուրանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը։

Հունգարիայի անդամության դադարեցման ամենաանմիջական պատճառը նրա վարչապետ Վիկտոր Օրբանի «ցածր խոնարհումն» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առջեւ։

Շնորհիվ Սեւ ծով իր միջերկրածովյան մուտքի եւ Մերձավոր Արեւելքի էներգետիկ պաշարների մոտ գտնվելու՝ Թուրքիան արդեն վաղուց ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է։ Ինչպես եւ Հունգրաիայի դեպքում՝ Թուրքիան, հույս ունեմ, մի անգամ կվերականգնի ՆԱՏՕ-ի վստահությունը։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի պայմանագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որտեղ են երկու երկրները խախտում իրենց պարտավորությունները։

Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցը պարտավորվում է «նպաստել խաղաղ եւ բարեկամական միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանն իր ազատ ինստիտուտների ամրապնդման միջոցով»։

Ոչ Օրբանը, ոչ Էրդողանը «չեն ամրապնդում իրենց ազատ ինստիտուտները»։ Հակառակը, երկու ղեկավարներն ընդլայնել են պետական ԶԼՄ-ների գերիշխանությունը։ Նրանք երկուսն էլ հաշվեհարդար են տեսել այլախոհ փոքրամասնության, քաղաքական գործիչների եւ ակտիվիստների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Էրդողանը բանտեր է նետել հարյուրավոր լրագրողների, ոմանց՝ պարզապես այն պատճառով, որ նրանք իրեն վիրավորել են։

3-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցը պարտավորվում է «աջակցել եւ զարգացնել զինված հարձակմանը դիմակայելու  իր անհատական եւ հավաքական ունակությունը»։

Էրդողանը խախտել է այս պարտավորությունը՝ գնելով ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգ, որը հատուկ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ն ոչնչացնելու համար։ Դրանով իսկ Էրդողանը թուլացրել է ՆԱՏՕ-ի վստահությունը եւ սպառնալիքի առջեւ կանգնեցրել նրա անձնակազմին։

Օրբանը խախտել է այս պարտավորությունը՝ խափանելով եվրոպական պատժամիջոցները, որոնք մտցվել են Ռուսաստանի դեմ։

8-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցը «պարտավորվում է որեւէ միջազգային պարտավորություն չստանձնել, որը կհակասեր սույն Պայմանագրին»։

Թուրքիան այս խոստումը խախտել է վերոնշյալ Ս-400-ները գնելով եւ Էրդողանի պահանջով, որ Շվեդիան հրաժարվի խոսքի ազատության իր օրենքներից եւ հանձնի մարդկանց՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգերի հետեւելու։ Նույնչափ հատկանշական են Էրդողանի սպառնալիքները ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հասցեին, նրա զավթողական պատերազները Սիրիայում եւ նրա ռազմական աջակցությունն Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Այո, Թուրքիան օրինական հավակնություններ ունի քրդական ահաբեկչական խմբավորումների հանդեպ Իրաքում եւ Սիրիայում։ Բայց Էրդողանի անկանոն պայթյունների ֆետիշն անընդունելի է։

Ընդգծենք, որ դաշինքն արժեքներ չի ունենա, եթե նրա անդամները չպահպանեն ընդհանուր վստահությունը։ Օրբանի եւ Էրդողանի օրոք Հունգարիան եւ Թուրքիան այլեւս չեն կարող օգտվել նման վստահությունից ՆԱՏՕ-ի ներսում։ Քանի դեռ սա չի փոխվել՝ նրանք պետք է հանվեն այդ միությունից, որտեղ հիմա ավելի շատ վնաս, քան օգուտ են բերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ