News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ աջակցությամբ, այսօր` սեպտեմբերի 14-ին, Երեւանում կազմակերպվել է կլոր սեղան` բնական հրդեհների ռիսկի գնահատման եւ հրդեհների կառավարման ազգային քաղաքականության մշակման ու իրականացման թեմայով:

Կլոր սեղանին մասնակցել են հրդեհների կառավարման հետ առնչվող պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության մոտ 100 ներկայացուցիչ:

«Հրդեհների դեմ պայքարելու ազգային կարողությունների հզորացումը կօգնի մեր տարածաշրջանը դարձնել առավել ապահով», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական-բնապահպանական ծրագրերի ղեկավար Ուիլյամ Հենլոնը:

Մասնակիցները քննարկել են Հայաստանում անտառային եւ բնական այլ հրդեհների հետ կապված տարբեր խնդիրներ, ոլորտում ձեռքբերումները, արտակարգ իրավիճակներում արձագանքման կարողությունների զարգացման ու օրենսդրության, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցության հետ կապված հարցեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը հավելել է. «Մեծածավալ անտառային հրդեհները  կարող են ոչնչացնել հազարավոր հա անտառներ, այգիներ, խոտածածկ տարածքներ եւ համակողմանի ու հետեւողական պայքար չկազմակերպելու դեպքում կարող են հանգեցնել էկոլոգիական աղետի: Հենց դա է պատճառը, որ քննարկվող հարցն իր հրատապությամբ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»:

Քննարկմանը նախորդել է Սյունիքում` Հայաստանի հարավային մարզում երկօրյա վերապատրաստման դասընթաց եւ գործնական վարժություն, որի շրջանակներում  տեղական մոտ 50 հրշեջ խումբ ծանոթացել են միջազգային լավագույն փորձին եւ անտառային հրդեհների կառավարման ժամանակակից մեթոդներին:

«Տարածաշրջանում կլիմայական փոփոխությունները կբարձրացնեն անտառային հրդեհների վտանգը Հարավային Կովկասում. տեւական երաշտները կմեծացնեն բարձր ինտենսիվությամբ հրդեհների ռիսկը` բնապահպանական եւ տնտեսական վնասի, եւ երկրորդային այնպիսի աղետների սպառնալիքով, ինչպիսիք են սողանքները, էրոզիան եւ հողի բերրիության անկումը»,- ասել է պրոֆեսոր Գոլդեմերը, ով վերջին տարիներին վերլուծել է անտառային հրդեհները Հայաստանում եւ հարեւան երկրներում:

Նա հավելել է, որ չվերահսկվող գյուղատնտեսական այրումները հանդիսանում են անտառային հրդեհների հիմնական պատճառը, եւ կարելի է կանխել դրանք, եթե իշխանություններն աշխատեն ֆերմերների հետ` անհարկի այրումներից խուսափելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ