News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Դումանյանի հեռանալուց հետո, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԿԳՄՍՆ աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։ Չնայած սա քաղծառայության պաշտոն է, եւ մրցույթով նշանակված մարդը կարող էր նաեւ չհեռանալ, սակայն, չգրված ավանդույթով, այս պաշտոնին նշանակվում են նախարարի «մարդիկ», ուստի Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի։

Իհարկե, ձեւական մրցույթ կանցկացնեն, եւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի թափուր տեղի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն անցկացնում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Հունվարի 24-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, թեստավորման փուլը կայանալու է փետրվարի 20-ին, որին հաջորդելու է հարցազրույցի փուլը։

Մենք տեղեկացանք, որ աննախադեպ քանակի մարդ է դիմել մրցույթին՝ 15 անձ։ Չգիտես ինչու, Քաղծառայության գրասենյակը գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների անունները՝ մի տգետ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա։ Չնայած մրցույթը չի կարող փակ լինել, եւ մասնակիցների անուններն էլ չեն կարող գաղտնի պահվել, բայց սա լիովին տեղավորվում է այս իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ