News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2022 թվականին Հայաստանում բնակարանների գները բարձրացել են 2021 թվականի դեկտեմբերի համեմատ: Մասնավորապես, 2022–ին Երևանում բնակարանների գներն աճել են 11.1 տոկոսով, իսկ մարզերում` 16.2 տոկոսով։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի դեկտեմբերի վիճակագրությունը, ըստ որի Երեւանի բոլոր վարչական շրջաններում 2021-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է անշարժ գույքի գների էական աճ:

Մասնավորապես, Կենտրոն համայնքում բնակարանի 1 քմ–ի արժեքը 1 տարվա ընթացքում ավելացել է միջինը 14.6 %–ով՝ 680 000 դրամից հասնելով 780 600 դրամի։

Արաբկիր համայնքում գներն աճել են 12,8 տոկոսով: Այստեղ մեկ քմ-ի արժեքը կազմում է միջինը 546 հազար դրամ:

Քանքեռ–Զեյթունում բնակարանները թանկացել են միջինը 10.1 տոկոսով` 356 100 դրամից հասնելով 392 200 դրամի։

Նոր Նորքում բնակարանները թանկացել են 7.1 տոկոսով՝ հասնելով 332 հազար դրամի:

Էրեբունի վարչական շրջանում բնակարանները թանկացել են 4-16 տոկոսով` կախված տեղանքից ու տարիքից։ Շենգավիթում գներն աճել են միջինը` 8.5%-ով, Դավիթաշենում՝ 15.1 տոկոսով՝ կազմելով  մոտ 404 հազար դրամ:

Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Ավանում եւս գներն աճել են շուրջ 10 տոկոսով: Աջափնյակում մեկ քմ գինը կազմել է միջին 362 հազար դրամ, Մալաթիա–Սեբաստիայում` 346 հազար, Ավանում` 344 հազար դրամ:

Ինչ վերաբերում է մարզային քաղաքներին, ապա ամենամեծ աճը գրանցել է Մեծամոր քաղաքը, այստեղ մեկ քմ գինն աճել է ավելի քան 27 տոկոսով: Ծաղկաձորում եւս մեծ աճ է գրանցվել, այստեղ մեկ քմ գինը բարձրացել է շուրջ 20 տոկոսով՝ հասնելով մոտ 394 000 դրամի:

Աբովյան քաղաքում 1 քմ–ի գինն աճել է 10,7 տոկոսով՝ հասնելով 250 500 դրամի։ Վաղարշապատում մեկ քմ-ի գինն աճել է 23 տոկոսով՝ հասնելով 227 600 դրամի։

Գյումրիում մեկ քմ գինը աճել է շուրջ 19 տոկոսով՝ հասնելով 247 հազար դրամի, Վանաձորում աճը կազմել է 21 տոկոսով՝ հասնելով 123 հազար դրամի:

Աշտարակում բնակարանների գները բարձրացել են 12.7 տոկոսով` հասնելով 175 հազար դրամի:

Հատկանշական է, որ աճ է գրանցվել նաեւ Ջերմուկում, որը նախորդ տարվա սեպտեմբերին հարձակման էր ենթարկվել: Այստեղ աճը 2021-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 13,5 տոկոս՝ հասնելով 117 հազար դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ