
Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է M3 սպորտային սեդանի նոր տարբերակը՝ CS (Competition Sport) նշումով։ Ինչպես հայտնում է ապրանքանիշի մամուլի ծառայությունը, մոդելի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի մարտին։
Մոդելի արտաքին տարբերակիչ հատկանիշը ռադիատորի նոր վանդակաճաղն է՝ կարմիր եզրավորմամբ: Սրահում տեղադրված են 12,3 եւ 14,9 դյույմ անկյունագծով երկու մոնիտորներ։
Մեդիահամակարգը ստացել է օրիգինալ գրաֆիկա եւ աշխատանքի նոր հատուկ ռեժիմներ։ Օրինակ՝ գլխավոր էկրանին կարող են ցուցադրվել վիջեթներ, որոնք արտացոլում են տեղեկատվություն սպորտային մեքենայի ընթացիկ կարգավորումների եւ անվադողերի վիճակի մասին:
Կապոտի տակ 550 ձիաուժ հզորությամբ 3.0 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչ է։ Փոխանցման տուփը ութաստիճան ավտոմատ է։ Լիաքարշակ է։ BMW M3 CS-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,4 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 302 կմ/ժ է։