Սաուդյան Արաբիայի ազգային հակակոռուպցիոն կոմիտեն մեկ ամսվա ընթացքում կալանավորման 142 հրամանագիր է տվել տարբեր պետական գերատեսչություններում աշխատող պաշտոնյաների համար՝ կաշառակերության, փողերի լվացման, ինչպես նաեւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքների պատճառով, հայտնում է Al Arabia-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրյալները մասնավորապես աշխատել են Ներքին գործերի նախարարությունում, արդարադատության, պաշտպանության նախարարությունում, ինչպես նաեւ այլ գերատեսչություններում։