News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է այն բանից հետո, երբ վարորդական իրավունքների ժամկետի երկարացման համար պարտադիր է դարձել կոգնիտիվ թեստ անցնելը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of the American Geriatrics Society-ում:

Հետազոտության համար ճապոնացիները վերցրել են Ճապոնիայի ոստիկանության՝ ճանպարհային պատահարների մասին տվյալները, ինչպես նաեւ 70 տարեկանից բարձր հետիոտնի եւ հեծանվորդների վնասվածքների մասին տվյալները:

Դիտարկվել է 2012 թվականի հուլիսից մինչեւ 2019 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածը: 2017 թվականի մարտից սկսած 75 տարեկան եւ բարձր հասակի վարորդները պետք է անցնեին կոգնիտիվ թեստ վարորդական իրավունքների երկարցման համար եւ եթե արդյունքները գոհացուցիչ չէին, ապա նրանց ուղղորդում էին բժշկի: Եթե ​​բժիշկը դեմենցիա էր ախտորոշում, իրավունքները կարող էրն  անվավեր ճանաչել կամ կասեցնել դրանց գործելու հնարավորությունը:

2012 թվականից մինչեւ 2019 թվականը վարորդների շրջանում գրանցվել է 602885 պատահար, իսկ 70 եւ բարձր տարիքի մարդկանց շրջանում 196889 հետիոտնի եւ հեծանվորդի վնասվածք։ Նոր կանոններից հետո տղամարդ վարորդների շրջանում բախումների թիվը նվազել է, իսկ հետիոտի եւ հեծանվորդների վնասվածքների թիվը երկու սեռերի դեպքում ավելացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ