News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների մոտ նոր «բնապահպանական նոպա» է սկսվել: Այս անգամ Բաքուն որոշել է պահանջել փակել հայկական ատոմակայանը, այն էլ՝ «անհապաղ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, օմբուդսմենի գրասենյակին վկայակոչելով, հաղորդում են, որ Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուղղված դիմումում նշվում է, որ հերթական աղետից խուսափելու համար, ինչպիսիք էին Չեռնոբիլում եւ Ֆուկուսիմայում,  Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է անցնեն միջազգային խիստ հսկողության ներքո», –նշվում է հաղորդագրությունում:  Ինչպես ասում են՝ կեղծ բնապահպանների շարքերն ավելացել են:

Նշենք, որ բոլոր փորձագետները համակարծիք են կայանի անվտանգության հարցում: Հիշեցնենք նաեւ, որ մարդու իրավունքների լիազոր կոչեցյալ Սաբինա Ալիեւան ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջանում գերեվարված հայերին, ոչ մի անգամ  չի դատապարտել գերեվարված հայերի խոշտանգումները, ոչ մի անգամ չի դատապարտել հայերի նկատմամբ ագրեսիայի վակխանալիան: Թե՞ Ադրբեջանում մարդու իրավուքները միայն ադրբեջանցիների համար են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ