News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայտարարությանը:

Բազմաթիվ կշտամբանքներով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած մեկնաբանության մեջ առկա են իրականությունը բացահայտ խեղաթյուրող պնդումներ եւ եզրակացություններ։

«Զարմանք եւ ափսոսանք է առաջացնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ հունվարի 24-ի հայտարարությունը Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ոչ օբյեկտիվ է, չի արտացոլում ճշմարտությունը եւ կապ չունի կազմակերպության մանդատի հետ»,-ասվում է մեկնաբանության մեջ: Մեկնաբանության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի տարածքներում անօրինական գործունեությունը, որտեղ խիտ բնակեցված է հայ բնակչությունը, սպառնալիք է Ադրբեջանի ազգային անվտանգության համար, եւ նման անօրինական գործունեությանը պետք է վերջ դնել»։ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին կոչ է արել «անաչառ լինել եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կվնասեն կազմակերպության հեղինակությանը»։     

Նշենք, որ Ադրբեջանում հանցավոր ակցիայի սկսվելուց ի վեր կեղծ բնապահպանները խուսափում են Լաչինի միջանցքը միջանցք անվանելուց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ