News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրված «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է Ռուսաստանից գազի տարանցման միջոցներ Ղազախստանի տարածքով «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդովը ստորագրել են գազային ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզ: «Ստորագրված «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ կողմերի միջեւ ձեւավորված աշխատանքային խումբը համաձայնեցրել է տեխնիկական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են Ղազախստանի եւ Ուզբեկստանի տարածքով անցնող «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարով գազի տարանցման իրականացման համար»,-ասվում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ: 

Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքային խմբի կողմից բոլոր տեխնիկական աշխատանքների ավարտից հետո կողմերը ձեռնամուխ կլինեն Ուզբեկստան բնական գազի մատակարարման հիմնական պայմանների քննարկմանը: «Հարկ է ընդգծել, որ բանակցություններն ու «ճանապարհային քարտեզն» ուղղված էին ներքին շուկա անհրաժեշտ ծավալներով բնական գազի մատակարարմանը՝ պահպանելով Ուզբեկստանի գործող գազափոխադրման համակարգի նկատմամբ սեփականության իրավունքը։ Այս դեպքում գազատրանսպորտային համակարգին բացարձակապես ոչ մի սպառնալիք եւ մեր ինքնիշխանությանը որեւէ սպառնալիք չկա»,-հավելել է էներգետիկայի նախարարությունը։

Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը համագործակցության մեծ ներուժ ունեն գազի ոլորտում, այդ թվում՝ գազի մատակարարման եւ դրա վերամշակման ոլորտում, նշել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի նորակառույցներում գազամատակարարման հարցում փորձնական ծրագիրը կյանքի է կոչվել
Երևանի գազամատակարարման խնդիրները՝ քաղաքային իշխանության օրակարգում...
Թուրքիան դադարեցրել է Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը միջազգային դատարանի որոշումից հետո
Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը ․․․
Հայկական ԱԷԿ–2-ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը…
Նավթի գները ճշգրտվում են
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 0,2%-ով․․․
Արեւմուտքը չի խորշել Ռուսաստանի դեմ ոչ մի միջոցից՝ պայթեցնելով «Հյուսիսային հոսքերը»․ Միշուստին
Վարչապետ Միշուստինը հինգշաբթի ելույթ է ունենում Պետդումայում՝ ներկայացնելով․․․
Հայաստանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ժամկետը եւս 10 տարով երկարացնելու գործընթաց է սկսում
Նշված ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ՝ շուրջ 189 մլն դոլար ՌԴ-ից...
Ամենաշատ