News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիա պաշտպանական տեխնիկա արտահանելու թույլտվություն է տվել։ Փաստաթուղթը, որը ստորագրել է պաշտպանության նախարար Միկկո Սավոլան, վերաբերում է 12 000 տոննա զրահատեխնիկայի արտահանմանը։ Թույլտվությունը խնդրել է Բրահեստադում գտնվող պողպատաձուլական Miilux ընկերությունը, հայտնել է Hufvudstadsbladet թերթը:

Ֆինլանդիան ձեռնպահ է մնում Թուրքիային զենք եւ այլ պաշտպանական սարքավորումներ վաճառելուց՝ 2019 թվականին Սիրիայի հյուսիսում քրդերի վրա Թուրքիայի հարձակումից հետո։ Miilux-ը ֆիննական այն ընկերությունների թվում է, որոնց վրա տարածվում է արտահանման սառեցումը։ 2019 թվականի հոկտեմբերին թուրքական կենսաթոշակային հիմնադրամը գնել է Miilux-ի յոթանասուն տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ