News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելցի հնագետները փորձում են բացահայտել նոր հայտնաբերված ձեռքի հետքի նշանակությունը, որը դրոշմված է Երուսաղեմի Հին քաղաքից դուրս գտնվող հնագույն խրամատի քարե պատի մեջ, հայտնում է AFP-ն։

Դրոշմը հայտնաբերվել է հազարամյա խրամատում, որը բացահայտվել է Իսրայելի կողմից բռնակցված Արեւելյան Երուսաղեմում Հերովդեսի դարպասի մոտ ճանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ, հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը:

Ամբողջ Հին քաղաքի շուրջը քարի մեջ հսկա խրամատ է փորվել, որը ունեցել է 10 մետր լայնություն, 2-7 մետր խորություն եւ, ի տարբերություն եվրոպականների, ջրով լցված չի եղել:

IAA-ի տվյալներով, 1099 թվականին խաչակիրներից հինգ շաբաթ է պահանջվել այն հատելու եւ քաղաքի պարիսպներն ու պաշտպանությունը քանդելու համար: Թեեւ խրամատի գործառույթը պարզ է եղել, ձեռքի իմաստը մնացել է անհասկանալի։ «Դա առեղծված է, մենք փորձում ենք դա պարզել»,- ասել է IAA պեղումների տնօրեն Զուբայր Ադավին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ