News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան վճռական քայլ է կատարել, որպեսզի մյուս երկրներին թույլ տա զենք վերաարտահանել Ուկրաինա, հաղորդում է Bloomberg-ը։ Խորհրդարանի ստորին պալատի համապատասխան կոմիտեն ընդունել է առաջարկը, որը թույլ է տալիս զենքի վերաարտահանումը հակամարտության գոտիներ որոշակի պայմաններում։ Նախաձեռնությունն ընդունվել է 14 կողմ, 11 դեմ ձայներով։

Խորհրդարանի ստորին պալատի համապատասխան կոմիտեն ընդունել է առաջարկը, որը թույլ է տալիս զենքի վերաարտահանումը հակամարտության գոտիներ որոշակի պայմաններում։ Նախաձեռնությունն ընդունվել է 14 կողմ, 11 դեմ ձայներով։ Հաջորդ քայլերից մեկը կլինի խորհրդարանի ստորին պալատի կողմից որոշման ընդունումը։ Առաջարկը կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը թույլ տալ չեղյալ հայտարարել այլ երկրների հետ համաձայնագրերում վերաարտահանման արգելքի դրույթները, եթե քննարկվող զենքը պետք է ուղարկվի հակամարտության գոտի, որը դատապարտվել է որպես միջազգային իրավունքի խախտում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկու երրորդի մեծամասնությամբ:

Ավանդաբար չեզոք Շվեյցարիան քննադատության է ենթարկվել Գերմանիայի եւ Իսպանիայի կողմից՝ Ուկրաինա շվեյցարական արտադրության զինամթերքի մատակարարումներն արգելափակելու համար։ Կոմիտեի կարծիքով՝ այդ որոշումը չի հակասում չեզոքությանը, քանի որ Շվեյցարիան զենք չի մատակարարելու ուղղակիորեն հակամարտության գոտի, այլ միայն թույլ կտա դա անել այլ երկրներին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ