News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդիկ հասկանում են շատ ժեստեր, որոնք վայրի շիմպանզեներն օգտագործում են շփման համար: Այսպիսին է այն վիդեոհետազոտության եզրակացությունը, որում կամավորները թարգմանել են կապիկների ժեստերը։

Դա արել են Սենտ Էնդրյուսի համալսարանի գիտնականները: Ենթադրվում է, որ մեր եւ շիմպանզեի վերջին ընդհանուր նախնին նման ժեստեր է օգտագործել, եւ դրանք կարող էին «ելակետ» լինել մեր լեզվի համար։

Սենթ Էնդրյուսի համալսարանի առաջատար հետազոտող դոկտոր Քիրսթի Գրեմը բացատրել է, որ ժեստերի վրա հիմնված այս հաղորդակցությունն օգտագործվում է նաեւ մարդանման կապիկների այլ տեսակների, այդ թվում՝ գորիլաների ու օրանգուտանների կողմից: «Մարդու նորածինները նույնպես օգտագործում են այդ ժեստերից մի քանիսը»,- ասել է նա BBC News-ին: «Այսպիսով, մենք արդեն կասկած ունեինք, որ դա ժեստիկուլյացիայի ընդհանուր կարողություն է եղել, որը կարող էր առկա լինել մեր վերջին ընդհանուր նախահոր մոտ: «Այժմ մենք լիովին համոզված ենք, որ մեր նախնիները սկսել են ժեստիկուլյացիաներ անել, եւ դա անցել է լեզվի միջոցով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ